Սպորտ

Ֆելիքս Սարգսյանն ընտրվեց Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նոր նախագահ

1 րոպեի ընթերցում

Ֆելիքս Սարգսյանն ընտրվեց Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հանրապետական մարզական ընկերության սեղանի թենիսի ավագ մարզիչ Ֆելիքս Սարգսյանն ընտրվեց Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ փետրվարի 15-ին կայացած ՀՀ թենիսի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեղանի թենիսի ազգային ֆեդերացիայի գործող նախագահ Գաբրիել Ղազարյանն իր թեկնածությունը նորից չառաջադրեց:

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվեցին 2 թեկնածուներ՝ Սարգսյանը եւ ֆեդերացիայի նախկին նախագահ Ռոբերտ Ասատրյանը: Սարգսյանը իր ելույթում հակիրճ ներկայացրեց իր ծրագիրը` նշելով սեղանի թենիսի ծանր վիճակը Հայաստանում: Նա անհրաժեշտ Է համարում ոլորտը դուրս հանել ճգնաժամից: Ասատրյանն իր թեկնածությունը հանեց եւ դրանից հետո տեղի ունեցան Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Ստանալով 37 քվեարկողների 31 ձայնը` Սարգսյանը ընտրվեց ֆեդերացիայի նոր նախագահ: Ընտրվեց նաեւ 11 անդամներից բաղկացած Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նոր նախագահությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում