Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի Vijesti թերթի խմբագրատանը

Պայթյուն Է որոտացել Չեռնոգորիայի Vijesti թերթի խմբագրատանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք անցած գիշեր պայթուցիկ սարք են տեղադրել Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքում Vijesti թերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Յովովիչի գրասենյակի պատուհանի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրատարակությունը հաղորդել Է իր ինտերնետ-կայքում:

Չնայած ուշ ժամին, շենքում գտնվում Էին լրագրի հերթական համարը պատրաստող 15 աշխատակիցներ: Երջանիկ պատահականությամբ ոչ ոք չի տուժել, բայց պայթյունից վնասվել են մի շարք հարկաբաժիններ: Ոստիկանությունը հետաքննություն Է սկսել: Որոնվում են չարագործները, որոնք նկատել են տեսախցիկները:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա թերթի վրա կատարված  առաջին հարձակումը չԷ: Ավելի վաղ քանիցս քարկոծել են խմբագրատունը, հրատարակության լրագրողները ենթարկվել են ֆիզիկական հարձակումների: 2011 թվականին Vijesti-ին պատկանող  ավտոմեքենաների մի շարք հրկիզումներն այստեղ նույնպես կապում են թերթի մասնագիտական գործունեության հետ: Հրատարակության տնօրեն Ժելկո Իվանովիչի խոսքով՝ այս միջադեպը «ճնշման քաղաքականության շարունակությունն Է եւ իշխանությունների կողմից ստեղծված այն մթնոլորտի արտացոլումը, որում անկախ ԶԼՄ-ների վրա հարձակումներն անպատիժ են մնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am