Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԼՂՀ ԱԺ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա Էշուի հետ

ԼՂՀ ԱԺ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա 
Էշուի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում դեկտեմբերի 4-ին առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի և Աննա Էշուի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ ակտիվ արցախանպաստ գործունեության համար, ապա հակիրճ ներկայացրել երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին և  այդ համատեքստում կարևորել քաղաքական, տնտեսական և մարդասիրական կապերի աշխուժացումը:

Այնուհետև Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալություն և հարցազրույց տվել նույն կառույցի հայկական ծառայությանը:

Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Միացյալ նահանգներում Հայասատանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ և ԼՂՀ պետական պարգևներ են հանձնվել ամերիկահայ մի շարք հասարակական գործիչների՝ համազգային խնդիրների լուծման գործում նրանց  ունեցած ավանդի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am