Մշակույթ

Հայկական կինոյի ծրագիրը արժանացել է Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի հավանությանը

3 րոպեի ընթերցում

Հայկական կինոյի ծրագիրը արժանացել է Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի հավանությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական 17 ֆիլմեր ներկայացվել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի 17-րդ ամենամյա «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում: Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 1-ն անցկացվող փառատոնում հայկական ծրագիրը ներկայացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը: Նոյեմբերի 29-ին հրավիրված ասուլիսում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ «Նոր ձայներ հայկական կինոյում» խորագրով ծրագիրը Տալլինում ներկայացվել է այցելուների դատին նոյեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում:

«Այս տարի առաջին անգամ հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հայկական կինոն ներկայացվեց առանձին ծրագրով: Ծրագրին նախապատրաստելու համար ընտրվեց երկու համադրող` ռեժիսոր Դիանա Կարդումյանը և կինոքննադատ Վիգեն Գալստյանը, ովքեր համատեղ ընտրեցին ֆիլմերը և մշակեցին ծրագրի հայեցակարգը»,-«Արմեպրես»-ի փոխանցմամբ` պատմեց Հարությունյանը:

Նա ընդծեց, որ ծրագիրը մեծ ընդունելություն գտավ փառատոնի շրջանակներում և հնարավորություն ընձեռեց առաջին անգամ ներկայացնել հայկական ժամանակակից կինոմատոգրաֆը: Փառատոնին մասնակցած բոլոր ֆիլմերը 2000 թվականից հետո են նկարահանվել: Հարությունյանը նկատեց, որ կարևոր ձեռքբերում է նաև այն, որ հայկական մասնակցությանը անդրադարձել է նաև փառատոնի թերթը: Նրա խոսքով, Հայաստանի` «Սև գիշերներ»-ում ներկայանալու ձևն ու մակարդակը արժանացել են նաև փառատոնի տնօրեն Թինա Լոկի հավանությանը:

Հատուկ տալլինյան փառատոնին մասնակցելու համար կազմվել է ծրագիր, որը ներկայացրել է հետխորհրդային հայկական կինոարտադրողների գեղարվեստական ֆիլմերի առավել դինամիկ, կայացած օրինակները: «Որոշեցինք թեմատիկորեն բաժանել ֆիլմերը և դրանք ներկայացնել վեց օրվա ընթացքում: Փառատոնը խիստ ուսուցողական էր մեզ համար»,- ասաց ծրագրի համադրող Դիանա Կարդումյանը:

Փառատոնին նեկայացվել են Մարիա Սահակյանցի, Միկա Վաթինյանի, Դիանա Կարդումյանի, Արամ Շահբազյանի, Թամարա Ստեփանյանի, Վարդան Դանիելյանի, Նաիրա Մուրադյանի և Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերը, որոնք բանախոսների գնահատմամբ` ապացույցն են այն բանի, որ հայ սցենարիստները, գրողները, ռեժիսորները, արվեստաբանները կինոյի միջոցով ինքնարտահայտվելու և նաև արտերկրում ներակայանալու անհրաժեշտություն ունեն:

«Սև գիշերներ»-ին մանսակցել է 70 –ից ավելի երկիր, ցուցադրվել են 200-ից ավել ֆիլմեր, որոնցից14-ը պրեմիերաներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում