Մշակույթ

Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը

1 րոպեի ընթերցում

Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական կամուրջի ամրակայման էսքիզային նախագիծը և ստացել դրական եզրակացություն (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյան)։ Սահմանված կարգով՝ լիազոր մարմնի կողմից տրվել է հուշարձանի ամրակայման և նորոգման թույլտվությունը։

Նախարարությունից հիշեցնում են, որ Շիկահող գյուղի 19-րդ դարի (1886 թ․) կամուրջը կառուցվել է նույնանուն գետակի վրա: Այն միաթռիչք է, ճակատային պատերը և թաղերը կառուցված են կոպտատաշ բազալտով և գետաքարերով, իսկ թաղի եզրակամարները՝ սրբատաշ բազալտով։

 

 

          

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում