Քաղաքականություն

Հայկական կողմը մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը հասնել առանց լրացուցիչ լարվածության. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայկական կողմը մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը հասնել առանց լրացուցիչ լարվածության. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը պետք է զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչ այսօր ագրեսիվ կերպով իրականացնում է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ այդ մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանեով ՀՅԴ մբկացության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը մեր օրակարգային կարևորագույն խնդիրներից մեկն է: Կարևոր է, որպեսզի այդ օդանավակայանի շահագործման խնդիրը կարողանանք զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչն այսօր ագրեսիվ կերպով իրականացվում է Ադրբեջանի կողմից: Մենք մտադիր ենք այս նպատակին հասնել առանց լրացուցիչ լարվածության»,- շեշտեց վարչապետը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրադարաձություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն: Բանակցությունների շուրջ որևէ նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, հայկական կողմը չունի: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ առաջիկա հանդիպման նպատակն է առաջին հերթին երկխոսություն և բանակցային գործընթացի շարունակականություն ապահովելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում