Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանում աճել են ապակե տարաների, մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրական ծավալները

Հայաստանում աճել են ապակե տարաների, մետաղապլաստե դռների ու պատուհանների 
արտադրական ծավալները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ապակե տարաների արտադրության ծավալն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 46.8 տոկոսով` կազմելով 120,8 միլիոն հատ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին ալյումինե և մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,5 տոկոսով և հասել 31 հազար 293 հատի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 36.2 միլիոն շիշ, ամպուլա և այլ ապակե տարա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 33.5 միլիոնի դիմաց:

Հայաստանում ապակե տարաների արտադրությամբ զբաղվում են «Գլաս Ուորլդ Քամփնի» և «Սարանիստ» ընկերությունները: «Գլաս ՈՒորլդ Քամփնի» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին հայտնի Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Գործարանն ունի ապակե տարաների արտադրության 3 հոսքագիծ և տարեկան տալիս է 120 մլն հատ արտադրանք: Ապակե տարաների արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» գործարանն է, տարեկան թողարկում է շուրջ 15 միլիոն շիշ: Գործարանում աշխատում է շուրջ 450 մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am