Մշակույթ

Քսանհինգ տարի ընդմիջումից հետո Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում

1 րոպեի ընթերցում

Քսանհինգ տարի ընդմիջումից հետո Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում

ԼՈՆԴՈՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգահան, շանսոնների լեգենդար կատարող Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 25-ին ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում: «Արմենպրես»-ին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից տեղեկացրին, որ մեծ շանսոնյեի ելույթն առաջինն է Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում:

Ավելի քան 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Շառլ Ազնավուրը ձայնագրել է 1200 երգ, նկարահանվել է 80 կինոնկարում, թողարկել 294 ալբոմ և հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհում:Երաժիշտը Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Շվեյցարիայում ևՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նա հուլիսի սկզբին իր ներկայությամբ պատվեց «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանը: Փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում բացվեց նրաաստղը :

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում