Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի առաջացել

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի առաջացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի տարածք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտություն երբևէ չի առաջացել: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջի ժամանակ:

«Մերձդնեստր և Լեռային Ղարաբաղ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր առաքելու անհրաժեշտություն երբեք չի առաջացել: Մերձդնեստրում ռուսական խաղաղապահ ուժերն իրենց խնդիրը հաջողությամբ կատարում են: Ղարաբաղն էլ ունի հատուկ ստատուս, և դրա հետ կապված որոշումները հնարավոր են միայն երկու պետությունների միջև համաձայնության առկայության պարագայում: Երբևէ հարց չի ծառացել ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկել այս կամ այն տարածք, որտեղ առկա է սառեցված հակամարտություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա` հավելելով, որ դա կարող է կապված լինել նաեւ նրա հետ, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ձևավորվել են մի քանի տարի առաջ, և հիմա դրանք անցնում են միասնական ռազմական պատրաստվածության ընթացք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում