Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար սուրբ հայրենիք. ԵԽԽՎ- ում Սոս Սարգսյանի խոսքերը մեջբերեց ՀՀ Նախագահը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար սուրբ հայրենիք. ԵԽԽՎ-
ում Սոս Սարգսյանի խոսքերը մեջբերեց ՀՀ Նախագահը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակելու է շահավետ համագործակցությունը Եվրամիության հետ: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: «Մենք ասել ու շարունակում ենք ասել, որ Հայաստանը ձգտում է մոտ լինել Եվրոպային»,-ասել է ՀՀ Նախագահը` կարեւոր նախաձեռնություն համարելով Արեւելյան գործընկերության ծրագիրը, որն իր ուրույն դերն ունի մի շարք նշանակալի բարեփոխումների գործում:

Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը արդյունավետորեն կշարունակվի: «Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ` ի հակադրություն մյուս գործընկերների»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ գնահատում է բոլոր նրանց ջանքերը, ովքեր աջակցում են ԼՂ հակամարտության կարգավորմանը: ՀՀ Նախագահը կարեւորեց վստահության միջոցների կառուցումը: «Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար սուրբ հայրենիք»,-մեծանուն դերասան Սոս Սարգսյանի խոսերը մեջբերեց ՀՀ Նախագահը` ցավով նշելով, որ Հայաստանն օրեր առաջ հողին հանձնեց անվանի դերասանին:

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am