Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Գյումրին Գյումրի կմնա` քանի կա արհեստը. դարբին Գագիկ

Գյումրին Գյումրի կմնա` քանի կա արհեստը. դարբին Գագիկ

ԳՅՈՒՄՐԻ,  20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին, «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում, «Խաչքարերի պուրակ»-ում անցկացված Արվեստների և արհեստների փառատոնին ներկայացել էին գյումրեցի ահրեստավոր-վարպետներն ու արվեստագետները: Գյումրեցի հայտնի դարբինները, ոսկերիչները, հյուսները, խեցեգործները եւ գորգագործները ներկայացրել էին իրենց աշխատանքները: Եթե շատ արհեստներ այսօր, ցավոք, քաղաքում մարում են, մյուսները՝ լավ ուսուցչի շնորհիվ պահպանվում  ու զարգանում են:

Գյումրին դարբիններ շատ է ունեցել, այսօր եւս դարբնագործությունը, զարմանալի է, բայց  շատ երիտասարդների է հրապուրում: Դարբին Գագիկ Մարտիրոսյանը, ով իր արհեստն ստացել է հորից, այսօր այն փոխանցել է ոչ միայն որդուն, այլ նաեւ որդու ընկերներից շատերին: «Արհեստը պապական է: Սիրով եմ անում իմ գործը, նաեւ` սիրով փոխանցում երեխաներին: Ստեղծել եմ դարբնոց եւ ունեմ 12 աշակերտ: Գյումրին Գյումրի կմնա` քանի կա արհեստը:  Լավ դարբինը նաեւ լավ է վաստակում եւ հարգված է: Հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ, հա՛մ էլ պատիվ ու հարգանք:  Իմ արհեստը շարունակող կլինի՝ հիմա իմ որդին եւ եղբորս տղան, հետո` իրենց որդիները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարպետ Գագիկը՝ ցուցադրելով  երկաթը «իրենով անելու» իր հմտությունը: «Ինձ համար շատ հեշտ է: 14 տարեկանից եմ այս գործով զբաղվել: Երկաթն իմ ձեռքում կավ է դառնում: Ինչ էլ սարքեմ եւ ում համար էլ սարքեմ՝ այն սիրուն ու լավը կլինի»,- ավելացրեց վարպետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am