Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայ դատի Իլինոյսի հանձնախումբը հայությանը հուզող խնդիրներ է ներկայացրել կոնգրեսական Բրեդ Շնայդերին

Հայ դատի Իլինոյսի հանձնախումբը հայությանը հուզող խնդիրներ է 
ներկայացրել կոնգրեսական Բրեդ Շնայդերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախումբը հանդիպել է կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ` ամերիկահայությանը հուզող խնդիրներ քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ներկայացուցչական խումբը գլխավորել են նախագահ Քեն Խաչիկյանը և Իլինոյսի մասնաճյուղի նախագահ Կլոդ Օհանեսյանը:

«Կոնգրեսական Շնայդերը ականջալուր էր մեզ հուզող հարցերին, և մենք շնորհակալ ենք նրան հիանալի հանդիպման համար: Ծանոթացնելով ամերիկահայության խնդիրներին` մենք հույս ունենք շարունակական և սերտ հարաբերություններ հաստատել նրա հետ»,- նշել է Օհանեսյանը:

Հանդիպմանը գլխավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին և Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Հայկական պատվիրակությունն իր մտահոգություններն է հայտնել պատերազմի գոտում գտնվող հայերի և բոլոր սիրիացիների անվտանգության վերաբերյալ: Նաև անդրադարձ է կատարվել Արցախի անկախության 25- ամյակին և ինքնորոշմանը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը Կովկասում:

Կոնգրեսական Շնայդերին, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, ներկայացվել են Թուրքիայում քրիստոնյաների ունեցվածքը վերդարձնելու և Հայաստանին հատկացվելիք արտաքին օգնության խնդիրները:

Օգոստոսին և սեպտեմբերին Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ԱՄՆ կոնգրեսականների հետ` նրանց փոխանցելով և ծանոթացնելով ամերիկահայությանը և ողջ հայությանն առհասարակ հուզող խնդիրներ: Վերջին հանդիպումը կայացել էր Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական Նիկի Ցոնգասի հետ, ով եղել է ամերկահայությանը մտահոգող հարցերի պատրաստակամ աջակիցներից, պարբերաբար այցելել է թե' Կոնգրեսում, թե' Մասաչուսեթսում կազմակերպված հայկական միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am