Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լեհաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանին

Լեհաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ Սերժ 
Թանգյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանգյանը հոկտեմբերին կենդանի մենահամերգներով հանդես կգա Լեհաստանում` Վարշավայում և Գդանսկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Warsaw Business Journal լեհական ամսագրին, սիմֆոնիկ նվագախմբի հետ Թանգյանը հոկտեմբերի 11-ին ելույթ կունենա Վարշավայի «Sala Kongresowa» համերգասրահում, իսկ հաջորդ օրը` Գդանսկի` մոտ տասնհինգ հազար հանդիսատես տեղավորող «Ergo» ասպարեզում:

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Թանգյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2013 թ. հունիսի 25-ին թողարկվել է Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը` Orca Symphony No. 1։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am