Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և բարոյականությունը. ամերիկացի լրագրողի վերլուծությունը Հայոց ցեղասպանության օրինակով

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և բարոյականությունը. ամերիկացի լրագրողի 
վերլուծությունը Հայոց ցեղասպանության օրինակով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ժամանակին օգնել է մերձավորարևելյան բռնապետերից մեկին` Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, քիմիական զենք օգտագործել սեփական ժողովրդի դեմ: Իսկ քանի որ Հուսեյնը կռվում էր ԱՄՆ-ի հակառակորդ Իրանի դեմ, նախագահ Ռեյգանի վարկակազմը գաղտնի տեղեկատվություն էր տրամադրում նրան: Միաժամանակ Իրաքն ԱՄՆ-ից հացազգիների պաշար էր գնում, ինչի համար էլ ամերիկացի քաղաքական գործիչները վերացրեցին Իրաքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Այս պատմական դրվագների հիշատակությամբ է «McClathly» պարբերականի լրագրող Մայքլ Դոյլը սկսում ամերիկյան արտաքին քաղաքականության և բարոյականության առնչությունները քննարկող իր հոդվածը:

Դոյլի գնահատմամբ` այսօր էլ Սիրիայի հարցում, երբ ԱՄՆ ռազմական հնարավոր քայլերի է նախապատրաստվում, հռետորաբանության մեջ գերակայում է բարոյականությունը, ինչն արդեն իսկ արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից: «Վիրավորվել է մարդկայնության մեր հիմնարար զգացումը»,- երկուշաբթի օրը ասել էր Ջոն Քերրին:

Մինչդեռ ամերիկյան արտաքին քաղաքականության և բարոյականության առնչությունների մեկ այլ օրինակ էլ է ընդգծում Դոյլը, այն է` Հայոց ցեղասպանության հարցը: «Պատմությունն ավելի կոպիտ դիտանկյուն է մեզ առաջարկում: Իրաքի, Սիրիայի, Ռուանդայի և Հայաստանի հարցերում բարոյականությունն ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ կիրառվում որպես պատահականություն, քան օրինաչափություն»,- կարծում է լրագրողը:

Նրա կարծիքով` այս պնդման ամենաակնհայտ օրինակը ԱՄՆ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի շուրջ ընթացող պայքարն է: «Նախագահի թեկնածուները ամերիկահայ համայնքին պարտադիր կերպով հավաստիացնում են, որ նրանք պաշտոնապես ճանաչելու են 1915-1923 թվականների հայերի կոտորածները որպես ցեղասպանություն»,- գրում է Դոյլը: Նա նաև հիշեցնում է, որ երբ Բարաք Օբաման դեռևս նախագահի թեկնածու էր, նրա արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Սամանթա Փաուերն ապագա ախագահի անունից վստահեցրել էր, որ «Օբաման ճանաչում է պատմություն և որպես նախագահ նաև կամք կունենա այդ մասին հիշատակել»: «Նա հայ ժողովրդի իրական բարեկամն է»,- ասել էր Փաուերը:   

Ընտրվելուց հետո, սակայն, Օբաման հետևեց ռազմական և դիվանագիտական ոլորտների իր խորհրդատուներին, որոնք չէին ցանկանում օտարել ԱՄՆ կարևորագույն դաշնակիցներից մեկին` Թուրքիային: «Ընտրվելուց ի վեր Օբաման հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառն իր տարեկան հայկական հայտարարության մեջ: Օբամայի վարչակազմում Փաուերը ներկայում դեսպանի պաշտոն ունի»,- ամփոփում է Դոյլը:

Ամերիկյան արտաքին քաղաքականութան նման «հետևողական» մոտեցման վերաբերյալ Դոյլը ներկայացնում է այլ օրինակներ ևս: Մասանավորապես շեշտդրվում են նաև Իրաքի, Ռուանդայի և այժմ արդեն Սիրիայի հայտնի դեպքերն ու ներխուժումները:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am