Հասարակական

ԵՊՀ-ում բացվեց իսլամագիտության կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում բացվեց իսլամագիտության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում բացվեց իսլամագիտության կենտրոն: Բացմանը մասնակցեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Թեհրանի հումանիտարգիտությունների ու մշակութաբանության ինստիտուտի պատվիրակության անդամները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը վաղուց ունեն բարիդրացիական հարաբերություններ, բազմաթիվ գործնական կապեր ու կոնկրետ ծրագրեր: «Թեհրանի հումանիտարգիտությունների և մշակութաբանության ինստիտուտը ԵՊՀ-ի հետ իրականացնում է ոչ միայն թարգմանչական, այլև գիտահետազոտական և կրթական ծրագրեր: Հատուկ այդ ծրագրերի համար գործում են 56 ամբիոններ: Իսկ մեզ մոտ ստեղծված կենտրոնը պետք է զբաղվի իսլամական փիլիսոփայության, գրականության, էթիկայի, թարգամանության, բարոյագիտության, գեղագիտության և այլ գիտությունների ուսումնասիրմամբ: Այն գործելու է Արևելագիտության ֆակուլտետի կազմում, սակայն գործելու է համահավասար` ողջ համալսարանի համար: Այն կոչված էխորացնելու և բազմազան դարձնելուերկու երկրներում դասավանդումը միմյանց մասին»,-Իրանից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Թեհրանի հումանիտար գիտությունների և մշակութաբանության ինստիտուտի ղեկավար Համիդռեզա Այաթոլլահը նույնպես բարձր գնահատեց ԵՊՀ-ի այս քայլը` նշելով, որ նմանատիպ ամբիոն էլ բացվել է Թեհրանում: «Այս փոխադարձ համագործակցությունը Հայաստանի և Իրանի միջև խոսում են նրանց բարեկամական ու պատմական կապերի մասին: «Մենք պատրաստ ենք դասախոսություններ ու գիտաժողովներ կազմակերպել` մեր նպատակներն իրականացնելու համար: Մեր աշխատանքի ոլորտները ծավալուն են լինելու, հետևաբար նպատակ ունենք փոխանակել ուսանողների ու դասախոսների` ավելի արդյունավետ աշխատանք ունենալու համար»,-նշեց Այաթոլլահը:

Նա ցանկություն հայտնեց հայ երիտասարդներին ընդունելու ԹՀԳՄԻ-ում, որպեսզի նրանք նույնպես ծանոթանան իրանական մշակույթի, հասարակագիտության և այլ գիտությունների հետ` հետագայում ուսումնասիրություններ ու հետազոտություններ անցկացնելու համար: Ցանկալի է նաև նրանց և իրանցի գիտնականների ու մտավորականների հետ հանդիպումներն ու ծանոթությունները: «Մեր գիտական փորձը հատկապես հումանիտար գիտությունների ոլորտում կարող ենք սիրով փոխանակել մեր հայ գործընկերներին: Մեր բաժնում արդեն ստեղծվել է հայագիտության բաժին, իսկ առաջին աշխատությունը, որ պատրաստ է թարգմանության, կլինի ռեկտոր Արամ Սիմոնյանի հոր` Հրաչիկ Սիմոնյանի աշխատությունը»,-կարևորեց իրանական պատվիրակության անդամը:

2012թ-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի հումանիտարգիտությունների և մշակութաբանության ինստիտուտում բացել է հայագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Կենտրոնի նպատակը հայ արվեստի, մշակույթի, կրթության, ազգագրության և այլ գիտությունների թարգմանությունն ու իրանցիներին ներկայացնելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում