Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Շտեֆան Ֆյուլեն հարեւանների հետ լավ հարաբերությունները Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայման է համարում

Շտեֆան Ֆյուլեն հարեւանների հետ լավ հարաբերությունները Թուրքիայի ԵՄ 
անդամակցության նախապայման է համարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան պետք է լավ հարաբերություններ հաստատի իր հարեւանների հետ: Այդ մասին հուլիսի 10-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Կարող եք որեւէ կասկած չունենալ, որ մենք մեր ձեռքի տակ եղած ցանկացած հնարավորություն օգտագործում ենք, եւ Թուրքիայի անդամակցության գործընթացի մի հատված նախատեսում է լավ հարաբերություններ իր հարեւանների հետ: Մենք կոչ ենք անում Թուրքիային շարունակել այս գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆյուլեն: Նա հույս հայտնեց, որ այս տարին ԵՄ-Թուրքիա հարաբերություններում կարեւոր տարի կլինի:

ԵՄ հանձնակատարն ասաց, որ Թուրքիան եւ Եվրամիությունը մոտեցել են ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրմանն ու վիզաների դյուրացման մասին երկխոսություն սկսելուն: «Ես հուսով եմ, որ այս դրական դինամիկան լավ անդրադարձ կունենա Թուրքիայի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների վրա»,- ասաց Ֆյուլեն:

Թուրքիան տարիներ շարունակ բանակցում է Եվրամիությանն անդամակցելու համար:

Թուրքիան 1993-ին փակել է հայ-թուրքական սահմանը՝ Հայաստանի շրջափակման քաղաքականություն իրականցնելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am