Հասարակական

Նախագահի երդմնակալությանն առաջին անգամ գործածվեց նախագահական իշխանության խորհրդանշանը

1 րոպեի ընթերցում

Նախագահի երդմնակալությանն առաջին անգամ գործածվեց նախագահական իշխանության խորհրդանշանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն` ապրիլի 9-ին,առաջին անգամգործածվեց նախագահական իշխանության խորհրդանշանը: Այն հիմնվել է ՀՀ Նախագահի ապրիլի 5-ի հրամանագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահական իշխանության խորհրդանշանն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ,խորհրդանշանը պահվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:

Նախագահական իշխանության խորհրդանշանն ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութանիստ բազմանկյունաձև երիզով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի վերին հատվածում պատկերված է ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Նախագահական իշխանության խորհրդանշանը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշի գույների եռագույն ժապավենի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում