Հասարակական

Կկայանա Դամասկոս-Լաթաքիա-Երևան հերթական չվերթը

1 րոպեի ընթերցում

Կկայանա Դամասկոս-Լաթաքիա-Երևան հերթական չվերթը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դամասկոս-Լաթաքիա-Երևան արդեն պարբերական դարձած հերթական չվերթը կկայանա փետրվարի 5-ին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ Երևան ժամանող ուղևորների թիվը 75 է, իսկ մեկնողներինը՝ 13-ը: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթներին, ապա այդ կապակցությամբ դեռ ոչ մի նորություն չունենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Կայացել է նաև դեպի Լաթաքիա հունվարի 22-ին նախատեսված չվերթը, որի ժամանակ մեկնել են 23 ուղևոր, իսկ ժամանել՝ 55-ը: Դամասկոս- Լաթաքիա-Երևան վերջին չվերթը եղել է հունվարի 29-ին:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ է հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում