Հասարակական

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱԻ նախարարության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱԻ  նախարարության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանըներկա են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին 2-րդը, կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան հյուրեր, օտարերկրյա գործընկերներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման ժամանակՀՀ Նախագահը ողջունել է հրապարակում շարված փրկարարներին, որից հետո սկսվել է նորակառույց շենքի օրհնության արարողությունը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ շրջել է նորակառույց շենքի հարկաբաժիններում և այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով ստորաբաժանումների գործունեությանը, աշխատանքային պայմաններին, տեխնիկական զինվածությանը և հնարավորություններին։

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ճգնաժամային կառավարման կենտրոնում և «911» ծառայությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, ևս 11 հաշմանդամ ներկայում փորձաշրջան է անցնում կենտրոնում։

Նոր շենքին ծանոթանալուց հետո ՀՀ նախագահը շրջել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման վրանային ճամբարում, որը հագեցած է փրկարարական աշխատանքների, աղետների բժշկության, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններով և տեխնիկական նորագույն միջոցներով (զորանոց, խոհանոց, բուժկետ, շարժական սառնարան, շարժական բաղնիք և այլն)։ Երկրի նախագահին ներկայացվել է նաև ԱԻՆ դաշտային հոսպիտալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում