Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանը կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում

Հայաստանը կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարվա մայիսից կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա շատ պատվավոր, բայց եւ պատասխանատու առաքելություն է: «Մենք նախապատրաստում ենք այդ ժամանակաշրջանի մեր առաջնահերթությունները, համապատասխան ծրագիր է մշակվում, որը կներկայացվի ապրիլին»,- ասաց ԱԳ նախարարը` ավելացնելով, որ ծրագրին ծանոթանալու նպատակով ապրիլին Հայաստան կայցելի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

2013թ-ին Հայաստանը կնախագահի նաեւ Սեւծովյան տարածաշրջանային հանձնաժողովում: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը:

2012 թվականի ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 4 պետության հետ: Իրականացված փոխայցելությունները ԱԳ նախարարն արդյունավետ է գնահատում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ստորագրված հարյուր հինգ միջազգային պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am