Միջազգային

Չինական երեք նավեր մտել են վիճելի Սենկակու կղզիների տարածք

1 րոպեի ընթերցում

Չինական երեք նավեր մտել են վիճելի Սենկակու կղզիների տարածք

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական երեք նավեր վերջին տասը օրերի ընթացքում առաջին անգամ մտել են Սենկակու կղզիների տարածք, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը: Ինչպես հաղորդում«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ճապոնացի հսկիչները պահանջել են, որպեսզի չինական նավերը լքեն կղզիների տարածքը, սակայն պահանջներն անտեսվել են: Նմանատիպ դեպք գրանցվել էր նաեւ այս տարվա հունվարի 8-ին: Սենկակու կղզիները Ճապոնիան ընդգրկել էր իր տարածքում դեռեւս 1895 թվականին` պնդելով, որ այդ կղզիներն անմարդաբնակ էին եւ ոչ մեկին չէին պատկանում: Պեկինն իր հերթին հայտարարում է, որ կղզիները զավթվել են Ճապոնիայի կողմից Չինաստանի հետ պատերազմի ժամանակ եւ պետք է հետ վերադարձվեն:

Հակամարտությունը կտրուկ սրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 11-ից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը գնել էր Սենկակու կղզիները մասնավոր սեփականատերերից: Պեկինը կարծում էր, որ նման քայլը նպատակ ունի ամրապնդելու Տոկիոյի իրավունքներն այդ տարածքում: Սեպտեմբերի կեսերից Չինաստանը պարբերաբար նավեր է ուղարկում կղզիների տարածք: Ի պատասխան Տոկիոն ամեն անգամ Պեկինին պատասխանում է պաշտոնական բողոքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում