Քաղաքականություն

Ծառուկյանը նախագահական ընտրություններին թեկնածություն չի առաջադրի եւ չի սատարի որեւէ թեկնածուի. ԲՀԿ հայտարարություն

1 րոպեի ընթերցում

Ծառուկյանը նախագահական ընտրություններին թեկնածություն չի առաջադրի եւ չի սատարի որեւէ թեկնածուի. ԲՀԿ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստն ընդունել է երկու որոշում` գալիք նախագահական ընտրություններում չառաջադրել սեփական թեկնածու եւչսատարել թեկնածուներից որևէ մեկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրինԲՀԿ լրատվական ծառայությունից:

«Այսօր` դեկտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար»,-նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում