Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երեւանի նորակառույց շենքում վերելակն ընկել է. կան զոհեր /լրացվում է/

Երեւանի նորակառույց շենքում վերելակն ընկել է. կան զոհեր /լրացվում է/

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից դեռ չպարզված հանգամանքներում վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգ է ստացվել հոկտեմբերի 25-ին` ժամը 17.22-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նախնական տվյալներով` կան երկու զոհ եւ երկու վիրավոր: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: 

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ժամը 18:15-ին ԱԻՆ-ը հայտնում է, որ պարզվել է երկու վիրավորների ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45տ.), Գեւորգ Սաֆարյան (60տ.):
 
Ժամը 19:00-ին ԱԻՆ-ը հայտնում է, որ նորակառույց շենքի վերելակը, որի պոկվել-ընկնելու հետևանքով կա երկու զոհ և երկու տուժած, ինքնաշեն է: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, տեղում պարզվել է, որ նորակառույց շենքի բեռնատար վերելակն ինքնաշեն է եւ գրանցված չէ Արտակարգ իրավիճակների նախարարության ռեեստրում, չի անցել անհրաժեշտ փորձաքնություն:

Ժամը 19:37-ին  ԱԻՆ-ը հայտնում է, որ զոհերի ինքնության մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am