Հասարակական

ԱՊՀ տարածքում կսեղծվի կրթական միասնական ցանցային քոլեջ

3 րոպեի ընթերցում

ԱՊՀ տարածքում կսեղծվի կրթական միասնական ցանցային քոլեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների երեւանյան համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել կրթական միասնական ցանցային քոլեջ: «Արմեպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հոկտեմբերի 19-ին հրավիրված ԱՊՀ կրթության նախարարների համատեղ ասուլիսում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱՊՀ տարածքում ստեղծվող միասնական ցանցային քոլեջը կպաստի կրթական գործընթացին եւ մեթոդապես կնպաստի համակարգի զարգացմանը: Նախարարի փոխանցմամբ` կստեղծվի նաեւ ԱՊՀ տարածքում գործող ազատ ռեյտինգային գործակալություն, որը օբյեկտիվ տեղեկատվություն կտրամադրիտարածաշրջանի բուհերի գործունեության մասին:«Դա հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն բուհի գործունեությունը, խթանել կրթական ծրագրերի առկայությունը»,- պարզաբանեց նախարարը:

«Նորմատիվ փաստաթղթերի ընդունումից հետո մենք բավականին արագ կսկսենք աշխատել միասնական ցանցային քոլեջի շուրջ եւ ավելի օպտիմալ ձեւով կիրականացնենք կրթական ծրագրերը», -ասաց Ղազախստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ակադեմիայի նախագահ Ալմա Աբիլկասիմովը:

Համաժողովի առաջին օրը պատվիրակությունները քննարկել են նոր կրթական ծրագրեր եւ գաղափարներ,ինչպես նաեւ երկդիպլոմներ տրամադրելու եւ արվեստի ոլորտում կրթություն ստանալու խնդիրները:Համաժողովի ընթացքում ԱՊՀ նախարարների ուշադրության կենտրոնում է եղել նաեւ «Եվրոստուդենտ» կրթական ծրագիրը, որի նպատակն է ուսանողների կյանքի ուսումնասիրությունը: «Համաժողովն աշխատանքային օրգան է, բոլոր այն ծրագրերը, որոնք ներգրաված են օրակարգում հիմնված են այն խնդիրների վրա, որոնց քննարկելու պահը հասունացել է»,- նշեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Զայցեվան:

Հոկտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը եւ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների 2-րդ համագումարը,որոնց մասնակցում են շուրջ 500 պատվիրակ:

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների հաջորդհամագումարը կանցկացվի 2014 թվականին Մինսկում, որտեղ կքննարկվեն ավագ դպրոցին վերաբերող խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում