Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կրեց իր հերթական պարտությունը

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կրեց իր հերթական 
պարտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց` Եվրոպայի 2013-ի թվականի առաջնության Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպմանը մեր ընտրանին զիջեց 2-0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման արդեն 13-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Մարկետա Ռինգելովան: Չեխերը շարունակեցին տիրել խաղային իրավիճակին` ավելի հաճախակի ստանալով տարածքային առավելություն: Սակայն խաղի առաջին կեսում դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին չեխերին հաջողվեց կրկնապատկել հաշիվը: 66-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Նիկոլա Դանիելկովան: Ի վերջո` այս խաղում դարպասի նոր գրավում այդպես էլ չարձանագրվեց, իսկ Հայաստանի կանանց հավաքականը հերթական անգամ պարտություն կրեց:  

Հայաստանի կանանց ազգային հավաքականի հետ մեկտեղ նույն` 7-րդ խմբում ընդգրկված են նաեւ Ավստրիայի, Դանիայի, Չեխիայի եւ Պորտուգալիայի ընտրանիները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ավստրիայի հավաքականը, որն ունի 19 միավոր, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Դանիայի (18 միավոր) եւ Չեխիայի (13 միավոր) ընտրանիները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]