Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ռասիզմի դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանից պահանջել է հարգել արժեքները

Ռասիզմի դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանից պահանջել է 
հարգել արժեքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը զարհուրանք է հայտնել` ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը մշտապես եղել է այն դիրքորոշմանը եւ համոզմունքին, որ ատելության հողի վրա իրագործված հանցագործությունները պետք է համարժեք պատիժ ստանան: «Նմանատիպ իրադարձությունները, ինչպիսին, օրինակ, Սաֆարովի դեպքն է` ամենալուրջ բնույթի ռասիստական խախտում իրագործած անձանց անպատժելիությունը, կանգնեցնում են ռիսկի առաջ: Սա կարող է խաթարել ռասիստական բռնության դեմ պայքարի հիմնական ձեւերը, որը, դժբախտաբար, շարունակում է անհանգստացնել շատ Եվրոպական երկրների»,-նշված է հայտարարությունում:

Հանձնաժողովը բազմիցս տեղի է տվել Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պարբերաբար արված բացասական մեկնաբանություններին: «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել արժեքները հարգելու անհարժեշտության վրա»,-ասվում է հայտարարության մեջ եւ կոչ արվում Ադրբեջանին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Սաֆարովի գործի հետեւանքով ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am