Հասարակական

Նորվեգիայի ԱԳ նախարարին մտահոգում է Ադրբեջանի մեղքով հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր սրումը

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի ԱԳ նախարարին մտահոգում է Ադրբեջանի մեղքով հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր սրումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն մտահոգություն է հայտնել Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի արտահանձման հետեւանքով առաջացած լարվածության առնչությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Նորվեգիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից, նորվեգական կողմը կիսում է այն մտահոգությունները, որոնք արտահայտել են Մինսկի Խմբի համանախագահները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մինչ այս միջադեպն առանց այն էլ բավականին մեծ էր, ցավալի է տեսնել գործողություններ, որոնք սրում են լարվածությունը տարածաջրջանում և խոչընդոտում խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ջանքերին: Այս հարցը նաեւ քննարկվել է Սկանդինավյան եւ Բալթյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ` սեպտեմբերի 5-ին, Վիլնյուսում»,-նշել է Յոնաս Գահր Շտյորեն:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում