Հասարակական

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է ոճրագործ Սաֆարովի ներման առիթով

1 րոպեի ընթերցում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է ոճրագործ Սաֆարովի ներման առիթով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեքսը սեպտեմբերի 4-ին խոր մտահոգություն է հայտնել` ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ լրատվական ծառայությունից: «Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բռնի հանցագործությունները, ինչպիսիք են ռասսայական կամ ազգամիջյան ատելությունը, հանցագործության վնասակար ձեւերն են: Տուժածի նկատմամբ տեղի ունեցած ավերիչ ազդեցությունները տարածվում են նաեւ հասարակության վրա: Պետությունները խիստ պարտականություններ ունեն` դիմելու պատժամիջոցների նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են ենթատեքստ ունեցող հանցագործություններ»,-նշել էՆիլս Մյուժնիեքսը:

Հանձնակատարը խոսել է նաեւ Ադրբեջանում ոճրագործին ներում շնորհելու եւ հերոսացնելու մասին: «Նման մարդուն փառաբանումը եւ պարգեւատրումը զարնում է մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ընդունված չափանիշների դեմքին: Նմանատիպ հանցագործությունները ատելության հողի վրա կարող են ուղերձ հղել առ այն, որ զոհի հետ նույն էթնիկ խմբին պատկանող մարդիկ «արդար խաղի» մասնիկ են: Սա չափազանց վտանգավոր ուղերձ է»,-եզրափակել է հանձնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում