Միջազգային

ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի ճգնաժամի լուծման որեւէ տարբերակ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի ճգնաժամի լուծման որեւէ տարբերակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը շարունակում է Սիրիայի հարցերով խորհրդակցել Թուրքիայի եւ մյուս դաշնակից երկրների հետ: Խնդրի լուծման համար ԱՄՆ-ը որեւէ տարբերակ չի բացառում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Վերջինս, սակայն, հարցի լուծման որեւէ նոր տարբերակ չի նշել:

Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախորդ ամսվա ընթացքում Բաշար ալ Ասադի իշխանությունից հեռացած Մանաֆ Տալաս անունով սպան պարզաբանել է, որ այժմ զբաղվում է ալաուիներին համոզելով` չնվիրվել գործող համակարգին: Նրա խոսքով` այժմ շատ ալաուիների չի գոհացնում այն, ինչ կատարվում է իրենց երկրում եւ նրանցից շատերը ցանկանում են իմանալ, թե ո՞վ անվտանգություն կապահովի համակարգից հրաժարվելուց հետո:

Հոմսի շրջանում իրավիճակը լարված է, եւ բախումներն ավելի են ակտիվացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը Հոմսի Իբլ գյուղաքաղաքում հարձակվել են զինված խմբավորման թաքստոցի վրա եւ ծանր կորուստներ հասցրել դրան: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Հոմսի Բաբ Հուդ թաղամասում զինված խմբավորման հետ, որի հետեւանքով մեծ վնասներ են կրել:

Հալեպի թաղամասերում եւս այս գիշեր պայթյուններ են տեղի ունեցել:

Գրեթե 18 ամիս շարունակվող բախումները Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ իրենց հարվածն են հասցրել նաեւ սիրիահայ համայնքին` պատճառ դառնալով տասնյակից ավելի զոհերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում