Սպորտ

Նելլի Աղինյանը պարտություն Է կրել

1 րոպեի ընթերցում

Նելլի Աղինյանը  պարտություն Է կրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Նելլի Աղինյանը սպիտակ խաղաքարերով զիջել Է հնդկաստանցի գրոսմայստեր Սահաջ Գրովերին Հունաստանում ընթացող «Իսթմիա» շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Աղինյանը չորս միավորով այժմ զբաղեցնում Է 43-րդ տեղը, իսկ մրցաշարի առաջատարն Է Հնդկաստանի գրոսմայստեր Շյամ Սունդարն, ով վաստակել Է յոթ միավոր:

Այս մրցաշարին, որն անցկացվում է երկրորդ անգամ, մասնակցում են 100-ից ավելի շախմատիստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում