Հասարակական

Հայերն աշխարհի ամենահավատացյալ ազգերի թվում են. Gallup International

1 րոպեի ընթերցում

Հայերն աշխարհի ամենահավատացյալ ազգերի թվում են. Gallup International

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ» միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնն անցկացրել է նոր հետազոտություն` աշխարհի 57 երկրների քաղաքացիներին դասակարգելովըստ իրենց հավատքի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CatholicCulture.org-ը, ընդհանուր հարցվածների 59 տոսկոսն իրեն բնութագրել է որպես հավատացյալ, 23 տոկոսը պատասխանել է, որ հավատացյալ չէ, իսկ 13 տոսկոսն ասել է, որ «երդվյալ» աթեիստ է: Հարցումից պարզ է դարձել, որ հավատացյալների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանի, Գանայի, Նիգերիայի, Ֆիջիի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Իրաքի, Քենիայի, Պերուի եւ Բրազիլիայի ազգաբնակչության շրջանում:

«Աթեիստ» երկրներն են` Չինաստանը, Ճապոնիան, Չեխիայի հանրապետությունը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան եւ Իռլանդիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում