Հասարակական

«Արջերի քարանձավ»-ը վնասելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում

2 րոպեի ընթերցում

«Արջերի քարանձավ»-ը վնասելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի քարանձավ» մի խումբ մարդկանց մտնելու եւսենյակների սալիկները վնասելու մասին տեղեկության հիման վրա«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի «Արփի բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանն, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին եղել են քարանձավում։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, նրանք արձանագրել են, որ քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել։ Քարանձավի ներսում հատակի վրա որեւէ ոտնահատեք եւս չի հայտնաբերվել։ Ի դեպ, քարանձավի մուտքի ճաղերը եւ շրջակայքը ծածկված է եղել սարդոստայնի ցանցով։ Քարանձավ այցելածները զրուցել են նաեւ Մոզրով համայնքի (քարանձավը գտնվում է այդ համայնքի տարածքում) բնակիչների հետ, ովքեր հաստատել են, որ վերջին հինգ ամիսների ընթացքում որեւէ այցելու չեն տեսել։

Այցելության առիթով կազմվել է արձնագրություն, որը ստորագրել են «Արփի բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը, Գնիշիկի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստվում է դիմել դատախազություն`«Չենք լռելու» նախաձեռնության` իրականությանը չհամապատասխանող եւ կեղծ հայտարարություններ տարածելու հարցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում