Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Արամ Դանիելյանը

Հրազդանի քաղաքապետի  ընտրություններում հաղթել է Արամ Դանիելյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում անցկացրած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առաջադրված թեկնածուներից ՀՀԿ-ական Արամ Ռազմիկի Դանիելյանի օգտին քվեարկել է 13 հազար 79, իսկ անկուսակցական, ՀԱԿ համակիր Սասուն Մեխակի Միքայելյանի օգտին` 11 հազար 506 քաղաքացի:

Անվավեր է ճանաչվել 893 քվեաթերթիկ, իսկ անճշտությունների չափը 13-ն է:

Քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 43 հազար 874 ընտրողներից ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 25 հազար 480 քաղաքացի (57,9 տոկոսը): 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մոտ 4 տասնյակ համայնքներում փետրվարի 12-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրվել են համայնքի ղեկավարներ եւ ավագանիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am