Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հռոմի պապն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարին

Հռոմի պապն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով փետրվարի 7-12-ն Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախագահ Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) ուղեկցությամբ նախարարը այցելել է Հռոմի Լեւոնյան հայկական վարժարան, հանդիպել Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմի, ինչպես նաեւ հոգեւորականների ու վարժարանի սաների հետ: Ողջունելով ներկաներին` Հակոբյանը անդրադարձել է այցի օրակարգին` նշելով փետրվարի 10-11-ը Տրիեստում կազմակերպվելիք հայկական օրերի, թուրք, արաբ, ֆրանսիացի, հայ, իտալացի գիտնականների մասնակցությամբ փետրվարի 11-ին կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսի, ինչպես նաեւ Տրիեստի գործարարների եւ Հայաստանից ժամանած գործարարների մասնակցությամբ կայանալիք հանդիպման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am