Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վալերի Բուայեն հուսով է, որ Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա իր հեղինակած օրինագծին

Վալերի Բուայեն հուսով է, որ Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա 
իր հեղինակած օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուսով եմ, որ Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին` նրա վերաբերյալ բոլոր թեր և դեմ կարծիքները հաշվի առնելով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն` Nouvelles d'Armenie-ին տված հարցազրույցում:

«Մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, սակայն ես վախենում եմ, որ Սահմանադրական խորհուրդը ստիպված կլինի դիմակայել մեծ ճնշումների»,- նշել է Բուայեն:  

Նրա խոսքով` այս հարցի մասին Ֆրանսիայում խոսվում է արդեն շուրջ տասը տարի: «Այդ պատճառով էլ ես զարմացած եմ, որ Սահմանադրական խորհուրդ դիմում է ներկայացվել այս հարցով»,- հավելել է ֆրանսիացի պատգամավորը:

Նրա ներկայացմամբ` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ` Ֆրանսիան վերահաստատում է Հանրապետության արժեքները` ազատությունը, եղբայրությունը և հավասարությունը: Հենց այդ պատճառով էլ մենք կողմ ենք քվեարկել օրինագծին: Չեմ հասկանում` ինչպես կարելի է տարբերություն դնել ցեղասպանությունների զոհերի միջև. սա հենց հավասարության սկզբունքի խախտում է»,- ընդգծել է Վալերի Բուայեն:

Օրինագիծը, որը մեկ տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրոյի պատիժ է սահմանում Հայոց Ցեղասպանության ժխտման համար, Ֆրանսիայի Սենատում ընդունվել է հունվարի 23-ին: Մի խումբ պատգամավորներ, սակայն, կանխեցին դրա ստորագրումը նախագահ Սարկոզիի կողմից` դիմելով Սահմանադրական խորհուրդ: Ակնկալվում է, որ խորհուրդը այս ամսվա ընթացքում որոշում կկայացնի օրինագծի առնչությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am