Հասարակական

Դեղորայքից թունավորված աղջկա վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Դեղորայքից թունավորված աղջկա վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղորայքից թունավորվել է Երևան քաղաքի Քոչար փողոցի բնակիչ 28-ամյա Եվա Յափուջյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին «Արմենպրես»-ին, աղջիկը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել է հետագա հոսպիտալացումից:

Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա Շուշանիկ Գագիկյանը` հունվարի 31-ի ժամը 16:55-ին: Բժիշկներն աղջկա վիճակը գնահատել են ծանր:

Նույն օրը` ժամը 19:50-ին, քացախաթթվից թունավորումով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Կեչուտ գյուղի բնակիչ Բաբաջանյանը, որը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում