Հասարակական

«Ռուսաց լեզու»-ն` «Օտար լեզուներ»-ի շարքում

1 րոպեի ընթերցում

«Ռուսաց լեզու»-ն` «Օտար լեզուներ»-ի շարքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհական ընդունելության միասնական եւ կենտրոնացված «Օտար լեզուներ»-ի քննությունների ցանկում փոփոխությոն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին ավելացել է նաեւ «Ռուսաց լեզու»-ն: Նախկինում «Օտար լեզու» ընդհանուր անվանումը կրող քննությունների ցանկում ընդգրկված էին «Անգլերեն»-ը, «Գերմաներեն»-ը, «Ֆրանսերեն»-ը, «Իսպաներեն»-ը եւ «Իտալերեն»-ը, «Ռուսաց լեզու»-ն այդ թվում չէր: Այժմ դիմորդը եթե ցանկանում է ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, «Անգլերեն»-ի փոխարեն կարող է հանձնել «Ռուսաց լեզվի» քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում