Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հին օրացույցով Նոր տարին կգար հունվարի 13-ի երեկոյան ժամը 12-ին

Հին օրացույցով Նոր տարին կգար հունվարի 13-ի երեկոյան ժամը 12-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, հետեւելով հին տոմարին անցնելու խորհրդային ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաեւ հին տոմարով Նոր տարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական աստղագիտաական ընկերությունից, երբ Ռուսաստանում 1917 թվականին սոցիալիստական հեղափոխությունից հետո նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն (քանի որ 1582 թվականից անցել էր ևս 335 տարի) եւ այդ պատճառով հին ու նոր տոմարների միջեւ տարբերությունը մինչեւ այսօր էլ համարվում է 13 օր (որն ի դեպ շուտով կդառնա արդեն 14 օր): Ահա այդ պատճառով է, որ իսկապես, հին (հուլյան) օրացույցով Նոր տարին կգար այսօր երեկոյան ժամը 12-ին:

ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռեւս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի` տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տեւողությունը միջինում հարմարեցված էր 365.25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջն Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր եւ այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնն, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:

1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արեւմտյան կամ Քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար), համաձայն որի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տեւողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) եւ դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տեւողությանն, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որեւէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ կատարել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97` յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետեւ նահանջ տարի չէր լինելու: Դրա արդյունքում 1700, 1800 եւ 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ն ու 2000-ը` նահանջ: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 ու 2300 թվականները: Արդեն իսկ 16-17-րդ դարերում Գրիգորյան օրացույցն ընդունվեց ամբողջ Արեւմտյան Եվրոպայում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am