Մարզային

Նոր ծխնելույզն Ալավերդիում10 անգամ կկրճատի արտանետումների վնասակար ազդեցությունը

2 րոպեի ընթերցում

Նոր ծխնելույզն Ալավերդիում10 անգամ կկրճատի արտանետումների վնասակար ազդեցությունը

ՎԱՆԱՁՈՐ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի համար բնապահպանական ամենամեծ խնդիրներից մեկի` Ալավերդու պղնձաձուլական գործարանի մթնոլորտային արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով «Վալեքս» խումբը կառուցել է նոր ծխատար: Ինչպես «Արմենպրես»-ի` Լոռու մարզի թղթակցին հայտնեցին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում, երկու տարի տեւած աշխատանքների համար ծախսվել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնա­պահ­պա­նա­կան միջոցառման իրականացման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնե­լույզը 780 մ բարձ­րու­թյունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձ­րու­թյան վրա: Ծխնելույզն ունի 20 մ բարձրություն եւ 3 մ տրամագիծ: Գազերի տեղափոխումը դեպի ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նա­խած­խ­անց­քով: Նախ­կին` 100 մ բարձ­րու­թյամբ ծխնելույզի համեմատությամբ, արտանետումները տեղի են ունե­նա­լու ծո­վի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Ծխնելույզի տեղափոխության հիմնական նպատակը Ալավերդի քաղաքի և հարակից բնա­կավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գոր­ծա­րա­նի արտանետումների ազդե­ցու­թյան նվա­զեց­ումն է: Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյուն­քում արտանետվող գազերի ցրման արդյու­նավետությունն էապես բարձ­րանալու է, ինչը կհանգեց­նի ծխնելույզից ար­տանետվող գա­զերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազմանն ավե­լի քան 10 ան­գա­մ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում