Հասարակական

«Անդրանիկ» սկաուտական բանակումը` հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործիք

2 րոպեի ընթերցում

«Անդրանիկ» սկաուտական բանակումը` հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործիք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում շարունակվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպված «Անդրանիկ» սկաուտական բանակումի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բանակումի ընդհանուր պատասխանատու, Լիբանանի ՀԲԸՄ Հայ երիտասարդական ընկերակցության վարիչ-տնօրեն Գեւորգ Սանթուրյանը, բանակումը մեկնարկել է հունիսի 30-ին եւ կանցկացվի մինչեւ օգոստոսի 3-ը: Այն համախմբել է Ուրուգվայից, Թեհրանից, ԱՄՆ-ից, Սիրիայից ժամանած եւ Հայաստանի ավելի քան 100 սկաուտների եւ արենուշների:

Բանակումի մասնակիցները, կազմակերպված դաստիարակչական աշխատանքներից եւ զրույցներից բացի, հնարավորություն կունենան նաեւ շրջելու հայրենի տեսարժան վայրերում, ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեքներին: Նրանք արդեն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

«Բանակումը մեծ կարեւորություն ունի հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. բացի Հայաստանի սկաուտական խմբերի հետ անմիջական շփումներից եւ փորձի փոխանակումից, սփյուռքահայ սկաուտները նաեւ ծանոթանում են իրենց պատմական հայրենիքի պատմությանն ու մշակութային արժեքներին»,- ընդգծեց Գ. Սանթուրյանը:

Նշենք, որ բանակումը Հայաստանում անցկացվում է 2007-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում