Հասարակական

Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակը` Լոռիում եւ Տավուշում

2 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Գագիկ Աղբալյան): Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակը հոկտեմբերի 5-8-ը հանդես է եկել մարզային համերգաշարով` «Մշակութային մարզե ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ նվիրված է երկու մեծությունների` Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 140-ամյակներին: Առաջին երեք համերգները կայացել են Վանաձորում, Ստեփանավանում եւ Դիլիջանում, իսկ եզրափակիչը` Իջեւանում` Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում: Քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, ինչպես նաեւ եվրոպական հեղինակների ստեղծագործություններից: «Այս համերգներով փորձում ենք գոնե մեկ ժամ հանդիսատեսին մատուցել դասական երաժշտություն, որը մեզ ավելի է մոտեցնում Աստծունե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց քառյակի գեղարվեստական ղեկավար Վաչե Հովեյանը: Նրա խոսքով, քառյակն այս նպատակին ծառայում է արդեն 25 տարի: Այն հիմնադրվել է 1982թ. Զարեհ Սահակյանցի ջանքերով, մինչեւ 2001թ-ը գեղարվեստական ղեկավարն էր հայտնի երաժիշտ եւ մանկավարժ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոýեսոր Արտաշես Մկրտչյանը: 2004թ-ից քառյակի աշխատանքները եւ գեղարվեստական մասը ղեկավարում է Վաչե Հովեյանը: Այս համերգաշարին հաջորդելու են դեկտեմբերին կայանալիք արտասահմանյան հյուրախաղերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Եվրոպայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում