Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանում գործում է 8 պետական մանկատուն, որոնցում բնակվում է շուրջ 900 երեխա


ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայումս գործում է 8 պետական մանկատուն, որոնցում բնակվում է շուրջ 900 երեխա: Բոլոր մանկատները գտնվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողության ներքո: Հանրապետությունում գործում է նաեւ 5 բարեգործական մանկատուն: ՀՀ սոցիալական ապահովության նախարարության` ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով վարչության պետ Լալա Ղազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ մանկատներում են տեղաբաշխվում ոչ միայն ծնողական խնամքից զուրկ, այլեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց համար ծնողներն ի վիճակի չեն ապահովելու անհրաժեշտ կենսապայմաններ: Լ. Ղազարյանի խոսքով` կառավարության կողմից այդ ընտանիքներին հատկացվող օգնության շնորհիվ տարեկան 200 երեխա կարողանում է վերադառնալ ծնողների մոտ: «Ներկայումս մանկատների ընդունելության կարգը բավականին խստացվել է, քանզի սոցիալապես անապահով ընտանիների երեխաների համար հանրապետությունում արդեն գործում են 7 խնամքի գիշերօթիկ հաստատություններ: Ընդհանրապես, անհրաժեշտ է կրճատել մանկատների թիվը, քանզի պետք է որդեգրվի երեխայի` ընտանիքում ապրելու եւ դաստիարակություն ստանալու սկզբունքը: Այդ ուղղությամբ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությանըե,- ասաց Լ. Ղազարյանը: Նրա խոսքով` ծրագրերից մեկը նախատեսում է խնամատար ընտանիքի ինստիտուտի ներմուծումը Հայաստանում: «Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում արդեն իրականցվել է այդ ծրագրի փորձնական կենսագործումը, եւ 25 երեխաներ արդեն տեղավորվել են խնամատար ընտանիքներումե,- ավելացրեց Լ. Ղազարյանը: Նա կարեւորեց նաեւ մանկատների շրջանավարտներին պետական աջակցության ծրագրերը: «Պետությունը նպաստում է մանկատան շրջանավարտների սոցիալական վերականգնման աշխատանքներին, այդ գործընթացը կարգավորված է օրենքով: Շրջանավարտը ստանում է անհրաժեշտ աշխատանք, կրթություն եւ բժշկական օգնություն: Վերջին 2 տարիների ընթացքում մանկատների 120 շրջանավարտներ պետության աջակցությամբ ձեռք են բերել բնակարաններե,- նշեց նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am