Հասարակական

Ներկայացվեց Ռ. Սիմոնյանի «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականըե գիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): ՀՀ գրողների միությունում այսօր ներկայացվեց պատմաբան Ռուբեն Սիմոնյանի «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականըե գիրքը: Այն նվիրված է Զորավար Անդրանիկի վերջին զորախմբի պատմությանը, որը 1918 թ. մարտին կազմավորվել է ռուս սպաների հրամանատարությամբ Սիբիրից ժամանած արեւմտահայ ռազմագերիների երթային վաշտի հիմքի վրա եւ, ըստ հեղինակի, իր արժանի ավանդն է ունեցել Հայաստանի կայացման գործում: Ինչպես նշեց Ռ. Սիմոնյանը, աշխատությունը հայոց հրամանատարի կյանքի կարեւոր էջերից մեկի մասին է, որտեղ նկարագրաված են սիբիրական վաշտի ոդիսականի մանրամասները: Աշխատության համար որպես հիմք ծառայել են սիբիրյան արխիվներից հավաքված նյութերը: ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, շնորհավորելով հեղինակին, նշեց, որ գրքում ներկայացվում է Անդրանիկի կյանքը եւ գործունեությունը, մասնավորապես, 1918թ-ի հերոսական դրվագները: «Պատմագրությունը եւ հայրենասիրությունը միահյուսվել եւ խաչվել են գրքում, իսկ գիրքը Ռուբեն Սիմոնյանի սիրո հուշարձանն է Անդրանիկի հիշատակինե,- ասաց Լ. Անանյանը: «Զորավար Անդրանիկե միության նախագահ Նորայր Մուշեղյանը հայրենանվեր գործունեության համար Ռ. Սիմոնյանին հանձնեց Անդրանիկի անվան շքանշան եւ հուշամեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում