Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տ. Դավթյան. «Հայաստանը եվրաինտեգտրման գործընթացում թեւակոխել է որակապես ավելի խորը փուլե


ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լեւոն Հովսեփյան): Կարեւոր է, որ Հայաստանը գնում է եվրոպական ինտեգրացիայի ճանապարհով եւ վերջին տարիներին ավելի հստակ է արտահայտում իր դիրքորոշումը: Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում թեւակոխել է որակապես ավելի խորը մի փուլ` եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այս մասին այսօր Երեւանում «Եվրոպական ինտեգրացիայի միջազգային փորձը եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հեռանկարները Հայաստանի համարե խորագրով կազմակերպված կոնýերանսի ժամանակ ասաց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: «Հուսով ենք, որ կունենանք գործողությունների հստակ ծրագիր, որով Հայաստանը քայլ առ քայլ ավելի կմոտենա Եվրոպային, եվրոպական արժեքային համակարգին: Հայաստանը միշտ եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մի մասը: Մենք մեզ միշտ համարել ենք Եվրոպայի եւ եվրոպական արժեքային համակարգի մաս եւ Հայաստանը թեկուզ փոքր չափով իր ավանդն ունի այդ արժեքային համակարգի ձեւավորման մեջե,- նշեց փոխնախարարը: Նրա խոսքերով`եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում պետք է հսկայական աշխատանք տարվի քաղաքականության, տնտեսության, սոցիալական զարգացման, ամենատարբեր ոլորտներում: Հայաստանը պատրաստ է դրան եւ շատ կարեւոր են այն հստակ քայլերը, որ կատարվում են ներկայումս եւ պետք է կատարվեն եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենայկի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքերով` նոր հարեւանության ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ավելի սիստեմատիկ ու լայնածավալ ռեýորմներ իրականացնել քաղաքական, կրթական, տնտեսական, սոցիալական ոլորտներում եւ ունենալ բարեփոխումների ներդաշնակ մի փաթեթ, որը կնդունվի բանակցությունների արդյունքում: Ծրագիրը կարեւոր է նրանով, որ շատ ավելի բաց է եւ չկա վերջնաժամկետ եւ մասնակից պետություններն իրենք են ձեւավորում իրեն գործողությունների ծրագիրը: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար եվրաինտեգրացումն առաջնահերթ խնդիր է, քանի որ այն ամրագրում է երկրի արժեքային համակարգը: Ուստի այս առումով շատ կարեւոր է եվրոպական հարեւանության քաքաղաքականությունը: Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բխում է Հայաստանի շահերից: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ալեքսիս Լոբերի խոսքերով` եվրոպական հանձնաժողովն օգնում է Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Այն մշակում է իր ռազմավարությունը եւ դրա հիման վրա մշակում նաեւ ծրագրեր: Օգնություն է ցույց տրվում տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկ, համայնքային զարգացման, սոցիալական ոլորտներում: Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում` Հայաստանը պետք է օգտագործի եվրոպական երկրների փորձը: Ա. Լոբերը նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության հիմքը Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրն է: ԳՀՀ-ի դրույթները մասնակից պետության կողմից կարող են կատարվել հոդված առ հոդված կամ մշակվի իրականացման ռազմավարություն: Պետությունը պետք է սահմանի իր գերակայություններն ու առաջնահերթությունները եւ մշակի գործողությունների ազգային ծրագիր: Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մշակել եւ իրականացնել ազգային ծրագիր: Վերջինիս մշակման համար օժանդակություն ցույց կտրվի կառավարությանը` ԳՀՀ-ի սկզբունքների իրագործման համար: Ծրագրի մշակումը Հայաստանի առաջընթացի համար մեծ քայլ կլինի: Գերակայությունների ճշտման եւ հստակեցման դեպքում ավելի արդյունավետ կիրագործվեն ԳՀՀ-ի դրույթները: Ըստ Ա. Լոբերի` ԳՀՀ-ն եւ ազգային ծրագրերը մի կուռ հիմք կկազմեն, որի հիման վրա կգործի եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Այդ նոր քաղաքականության շրջանակներում հարեւանության ծրագրի մեջ ներգրավված երկրների հնարավորություններն ավելի կմեծանան քաղաքական եւ տնտեսական ինտեգրման առումով: Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը քաղաքական ծրագիր է, որը ներառում է մի շարք սկզբունքներ, ինչպես իրավունքի գերիշխանություն, ժողովրդավարության ուժեղացում, մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում, պետական համակարգի արդիականացում, կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր, օրենսդրության բարեփոխում, աղքատության կրճատում եւ այլն: Այն նախատեսում է նաեւ տնտեսական գործողություններ: Նրա փոխանցմամբ` եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի անդամները կարող են դառնալ ԵՄ լիիրավ անդամ կան չդառնալ, չի բացառվում անդամությունը, բայց նաեւ նման բան չի նախատեսվում: Եվրոպական հանձնաժողովը կարեւորում է ՀԿ-ների եւ քաղաքացիական հասարակության տարրերի ակտիվ ներգրավումը մասնակից երիների ինչպես նաեւ Հայաստանի, քաղաքական ու կառավարական միջոցառումներին: Նշենք, որ կոնýերանսը կազմակերպվել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ու Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ: Կոնýերանսի աշխատանքներին մասնակցում էին քաղաքական գործիչներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլք:-0-/25/ 19.13

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am