Գիտություն

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

1 րոպեի ընթերցում

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

2023 թվականին Հայաստանում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի գիտնականների հրապարակումները տարեցտարի ավելանում են։ Մասնավորապես, 2023 թվականի արդյունքներով մենք գրանցել ենք պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավոր պարբերականներում»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ գիտական հրապարակումների ծավալը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է ոլորտում իրականացվող համալիր քաղաքականության արդյունավետության մասին։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում