Հասարակական

Բագրատաշենի մաքսային անցման կետը գործում է բնականոն

1 րոպեի ընթերցում

Բագրատաշենի մաքսային անցման կետը գործում է բնականոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բագրատաշենի պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:

Բագրատաշեն-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Բագրատաշեն մաքսային անցման կետը գործում է բնականոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում