Հասարակական

Աղետի հետևանքների վերականգնումը ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա․ Սանոսյան

1 րոպեի ընթերցում

Աղետի հետևանքների վերականգնումը ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքների վերականգնումը ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Եվ ծավալների առումով, և ֆինանսական առումով հսկայական վնասներ ենք կրել։ Վնասների մի մասը նույնիսկ դեռ տեսանելի չեն, մենք ուղղակի պատկերացնում ենք, որ դրանք վնասվել են։ 17 կամուրջ է փլուզվել, որից 5-6-ը խոշոր կամուրջներ են, M-6 միջպետական ճանապարհի այդ հատվածները վնասվել է և մեծ ծավալի և ֆինանսական, և ժամանակային աշխատանք է պահանջում, երկաթուղին և հսկայական այգիներ, որոնք ենթադրում ենք, որ պետք է փոխհատուցենք։ Այսինքն՝ ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա, ինչպես նաև կազմակերպչական մեծ ծավալի աշխատանք է սպասվում»,- նշեց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կխոսի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որպեսզի պարզեն, թե ինչ միջազգային ֆինանսատեխնիկական աջակցություն կարելի է ակնկալել վնասները վերականգնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում