Միջազգային

ԵՄ արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ռեժիմը. DPA

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ռեժիմը. DPA

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ռեժիմը։ Սահմանափակումներն ուղղված են այն ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, խախտում են մարդու իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գերմանական DPA գործակալությանը հայտնել են ԵՄ մի շարք դիվանագետներ։

Ինչպես գրում է գործակալությունը, նոր ռեժիմը ԵՄ-ին թույլ կտա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանում «ընդդիմության հետապնդման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների» նկատմամբ։ Դրանք, մասնավորապես, ներառում են նրանց ակտիվների սառեցում և ԵՄ երկրներ մուտքի արգելք։ Ինչպես պարզաբանում է DPA-ն, նոր ռեժիմը ոչ պաշտոնապես կոչվում է ուղղիչ գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի անունով։

Նոր ռեժիմի շրջանակներում որպես առաջին քայլ պատժամիջոցների ցուցակում կներառվի շուրջ 20 անձ և կազմակերպություն, հայտնել են DPA-ի աղբյուրները։

Նրանց տվյալներով, ԵՄ-ում դեռևս չկա միասնություն Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հակամարտության հետ կապված պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում