Հասարակական

Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել

1 րոպեի ընթերցում

Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բակերում կանգնած 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավարնիստին:

Նախարարը տեղեկացրել է, որ Փրկարար ծառայության մասնագետները առավոտից սկսել են շենքերի հարակից հատվածներից ջուրը պոմպերով մղել գետ՝ հաշվի առնելով, որ գետի ջրի մակարդակը նվազել է:

«50-ից ավելի ավտոմեքենա կա, որոնք բակերում կանգնած ջրածածկ են եղել: Սա նախնական տվյալ է, թիվը կարող է ավելանալ»,-նշել է Սանոսյանը:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում