Հասարակական

Բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար. Սանոսյանը՝ հեղեղումների վնասների մասին

1 րոպեի ընթերցում

Բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար. Սանոսյանը՝ հեղեղումների վնասների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավարնիստին:

«Մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին: Ընդհանուր 27 կմ հատվածի մոտ 2.5 կմ տարբեր հատվածներում վնասվել են: Բավականին լուրջ վնասներ են, բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար»,–ասել է Սանոսյանը:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26–ին հայտնել էր, որ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում